Ուզում եմ ղաչաղ դառնամ, որ էդ «Լիսկայի» հերն անիծեմ». aravot.am
aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը՝ խոսելով Սուրեն Խաչատրյանի վերանշանակման մասին, ասել է. «Երբ ես կարդացի այդ լուրն, անմիջապես մեր դասականի խոսքը միտս եկավ` «Մի ղաչաղ էլ ես եմ դառնալու»: Այո, մի ղաչաղ էլ ես եմ դառնալու, էդ հանցագործների դեմ մնացել է ղաչաղությունը, որիշ ճանապարհ չեն թողնում»:
Տիկին Բախշյանի խոսքերով` «Ամենաբացասական որակումներն եմ տալիս կառավարության այսօրվա նիտին կայացրած որոշմանը. սա ամրագրում է, լույսի մեջ ցույց է տալիս, թե` ինչ հանցագործ իշխանություն ունենք, բառի ամենաիսկական իմաստով: Երբ բազմաթիվ հանացագորոծություններ արած մարդուն նշանակում են մարզպետ, այն դեպքում, երբ նա ինքն էր հրաժարական տվել, ու նորից նշանակել մարզպետ, դա փաստում է իրենց վերից`վար հանցագործ լինելու փաստը: Միայն հանցագործ մարդիկ կարող են հանդուրժել իրենց ներսում այդպիսի բազմակի հանացագործին: Սրանից հետո ի՞նչ են խոսում, որտե՞ղ են խոսում, ՄԱԿ-ում են խոսում, Եվրախորհրդում են խոսում, թե չգիտեմ որտեղ են խոսում, դրանք բոլորը դառնում են ոչինչ: Ոչ մեկի ոչ մի խոսքին չեմ հավատում, չեմ վստահում այս իշխանություններին սկզբից մինչեւ վերջ: Իրենց տեսակը Սուրեն Խաչատրյանն է»:
Անահիտ Բախշյանն ասաց, որ այս նշանակումով, հաստատ, արտագաղթի նոր ալիք կլինի, մարդիկ հիասթափված կլքեն Հայաստանը: Բացի այս, ըստ Բախշյանի, սկվելու է վրեժխնդրության ալիք. ««Լիսկայի» «վենդետան» է սկսվելու իր ընդդիմադիրների նկատմամբ, օրինակ` Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի եւ այլոց, Բայց Աստված մի արասցե, այդ մարդկանցից մեկի մազը ծռվեց, մնալու է Սերժ Սարգսյանի խղճի վրա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից