Բաժիններ՝

Վարդան Այվազյան. Ասում են՝ ցույց տուր՝ որտեղից ես վերցրել այս ապրանքը, ցույց տալու փոխարեն ցույց են անում (տեսանյութ)

«Մանր բիզնեսին չեն օգտագործում խոշորին հարկային դաշտ բերելու համար, ընդամենը ասում են` ցույց տուր՝ որտեղից ես վերցրել այս ապրանքը: Ցույց տալու փոխարեն գնում, ցույց են անում»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով շրջանառության հարկի փոփոխությունների մասին:

Նրա բնորոշմամբ՝ «ցանկացած վիրահատություն ցավոտ է, բայց այդ վիրահատության պարագայում բուժում է կատարվում», իսկ օրենքի փոփոխությանը 97 պատգամավորից 95-ը կողմ են եղել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիրներ պատգամավորները:

«Մեծ հարկային փաթեթ է գալիս, որ ամբողջ սահմանապահ տարածքները ազատվում են հարկերից, որը նաև արտագաղթը կկանխի: Բյուջեն պարազապես գործիք է պետության պարտադիր լիազորությունների կատարման համար: Չի կարելի բյուջեն կատարելու համար ամբողջ տնտեսությունը մորթել: Կներեք: Բյուջեն հիմնականում կկատարվի, բայց ես դեմ եմ եկամտային մասի ինքնանպատակ կատարելուն»,- ասաց նա:

Ի պատասխան 168.am-ի դիտարկմանը, որ նույն եկամտային մասի կատարման արդյունքում են ապահովվում կենսաթոշակ, աշխատավարձ և այլն, Վ.Այվազյանը խոստացավ. «Հավատեցեք ինձ, որ սոցիալական ոլորտի բոլոր վճարումները անխտիր կատարվելու են: Սոցիալական ոլորտի բոլոր ուղղությունները, ես հստակ հայտարարում եմ, դրանք ամենապաշտպանվածն են: 99%-ով էլ համոզված եմ, որ եկամտային մասը տարեվերջին կկատարվի, որովհետև միջազգային շուկայում հանքահումքի գները նորից բարձրանում են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս