Բաժիններ՝

ՊՆ-ն չի ցանկանո՞ւմ քուրդ ազատամարտիկին Իջևանի հոգեբուժարանի շենքում շինթույլտվություն տալ

Ինչպես տեղեկացրել էր tesankyun.am-ը, ազգությամբ քուրդ 48-ամյա Ասադ Յուսուբովը  ակտիվորեն մասնակցել է Իջեւանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը:

1997թ. մարտական դիրքերում նրան կարիճը կծել է, 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ասադը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները: Նրա ընտանիքը 2001թվականից բնակվում էր Գետահովտում գտնվող, երկրաբանական վարչությանը պատկանող շենքում:

2003թ. Յուսուբովը բնակարան հատկացնելու խնդրանքով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նշված շենքը տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը: 2014թ. փետրվարի 23-ին Ասադին՝ կնոջ , 22 եւ 18 տարեկան աղջիկների հետ վտարել են զբաղեցրած տարածքից:

Նրա ընտանիքին բնակվելու համար տարածք են հատկացրել Իջեւան քաղաքում գտնվող, պայմանագրային զինծառայողների գումարտակի նախկին շենքում, որտեղ տարիներ առաջ գործել է Իջեւանի հոգեբուժարանը:

Ասադն ասաց, որ իրենց 3 սենյակ են հատկացրել, սակայն այնտեղ բնակվելու համար տարրական պայմաններ չկան, այդտեղ տարիներ շարունակ կոյուղին վնասված է, գարշահոտ է:

Ասադը ցանկացել է Իջևանի հոգեբուժարանի շենքում կոյուղագիծը վերանորոգել, բաղնիք կառուցել, ապրելու համար տարրական պայմաններ ստեղծել,զինվորականները թույլ չեն տվել: Նա նորոգում կատարելու նպատակով շինթույլտվություն ստանալու համար ստացել է Տավուշի նախկին եւ ներկայիս մարզպետների, Իջեւանի զորամասի,բանակային կորպուսի հրամանատարության համաձայնությունը:

Ասադի խոսքերով՝ շինթույլտվություն տրամադրելու համար 2014թ. հունիսի 5-ին Իջեւանի զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը ելքային 466 համարով գրություն է ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն, սակայն անցած երեքուկես ամսում նախարարությունից պատասխան չի ստացվել: Նա անհանգստանում է, քանի որ շուտով կսկսվի ձմռան սեզոնը :

Յուսուբովի ընտանիքն այժմ վարձով բնակվում է Գետահովիտ գյուղում՝ վարձակալության համար ամսական վճարելով 20 հազար դրամ, կումունալ վճարների հետ միասին բնակարանի ծախսը կազմում է 30 հազար դրամ: Յուսուբովի դուստրը վճարովի հիմունքներով սովորում է բուհում, Ասադն ընտանիքի միակ աշխատողն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս