
Թմրամիջոցի «հյուրասիրությունը» կանխվել է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության կազմակերպված հանացվորության դեմ պայքարի գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Սմբատ Ս.-ին և 1996 թ. ծնված Տիգրան Ա.-ին՝ Սմբատ Ս.-ի վարած «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Համանաման զանգված է հայտնաբերվել նաև ավտոմեքենայից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Ա.-ն ցանկացել է հյուրասիրել Սմբատ Ս.-ին, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն