Նորայր Նորիկյանն ասաց, որ իր համար ավելի կարևոր է իշխանության` սահմանադրական փոփոխության գնալու դրդապատճառը. «Իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն ակնարկում կամ բացեիբաց հայտարարում են, որ չի բացառվում անցումը պետական կառավարման մեկ այլ համակարգի, տվյալ պարագայում` կիսանախագահից պառլամենտական կառավարման համակարգի: Սա առավել քան լուրջ ազդանշան է: Սա նշանակում է, որ մեր երկրում արմատապես փոխվելու է կառավարման փիլիսոփայությունը իր բոլոր դրսևորումներով»:
Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը
Մոլդովայում ընդունվել է կրթության մասին նոր օրենսգիրք:
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով նախ մեղադրյալ էր, ապա՝ վկա, նշանակվել է մարզպետի օգնական:
Ներկայումս քրդերն ու իսլամականները մարտեր են մղում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի համար:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Նուգզար Մ.-ին:
Հոկտեմբերի 11-ին և 12-ին «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի և «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:
Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։
Հոկտեմբերի 9-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
Փոխզիջումների հիման վրա խաղաղության հասնելն Ադրբեջանը կվերածի Արևելքի ու Արևմուտքի միջև ռազմավարական կարևորության միջանցքի:
«Հայագիտությույնն առաջին հերթին հայրենագիտություն է, և նման նախաձեռնությունը` իբրև գործունեության ծրագիր, միտված է զարգացնելու այն և՛ նոր տեսություններով ու մեթոդաբանությամբ, և՛ գիտական ու թարգմանական հարստացված ապարատով: Այս համատեքստում մենք լիահույս ենք, որ ընկերության բոլոր 400-ից ավելի անդամները կդառնան իսկական մատենադարանցիներ»:
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։
Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հաջորդ տարի Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին ՀՀ մարզիկների մասնակցության հարցը պետք է քննարկվի սպորտային հանրության հետ՝ կոնսուլտացված որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանն արևմտյան երկիր չէ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արաբկիր բժշկական կոնտրոնում մահացած 2.3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց փորձագետ, քիթ-կոկորդ ականջաբան Սեյրան Հովհաննիսյաննը:
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ:
Գերագույն ռադան այն ընդունել է սեպտեմբերի 16-ին:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ֆինանսա-տնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Իվանիկովը:
Թուրքական զորքի Սիրիա մուտքը հայտնաբար ռազմաքաղաքական առաջադրանք է Անկարայի համար: Շարժառիթ-մտահոգությունը միեւնույնն է այս դեպքում՝ քրդական վտանգի հեռացումը թուրքական սահմաններից: Կոբանիի շուրջ զարգացող զինվորական բախումները, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների վրա ապրող ազգաբնակչային զտումներ հետապնդող շարժումները պարզապես այդ մասին են վկայում:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:
Հոկտեմբերի 8-ին ` ժամը 13:00-ին, Հառիճավանքում տեղի կունենա հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին: Միջոցառումը կազմակերպում է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան՝ Արթիկի Թեմի հետ համատեղ:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Ս. Պատարագ: Արագածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն, Օշականի եկեղեցի կտարվի նաև Շուխոնց հրաշագործ Ավետարանը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել բարձր քաղաքացիական իրավագիտակցություն, չենթարկվել որևէ սադրանքի, լինել առավել հանդուրժող և բարյացակամ միմյանց նկատմամբ: Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել բացառիկ զսպվածություն իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեր եղբայրներն ու քույրերն են, որոնք ունեն նույն հոգսերը, ինչ մյուսները, և նրանք կատարում են իրենց ծառայողական պարտականությունները՝ կարգ ու կանոն ապահովելու համար»:
ՀՀ Կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։
Նրա անունը հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլունդը:
«Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: