Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Ժամը 09:00-ից մինչև ժամը 23:00-ն Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների-Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում, իսկ ժամը 12:00-ից նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակը՝ Դաշտենց, Այվազովսկի, Մահարի փողոցների կողմից:
Զոհվածի մարմինը փոխանցվել է Դատական բժշկության գիտա-գործնական հանրապետական կենտրոնին՝ փորձաքննության:
Գիտնականն այնքան վստահ է իր եզրահանգումներում, որ առաջարկում է բիլիարդի ու գարեջուրի «թերապիան» ներառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերում:
Թագուհին գնահատել է դերասանուհու մարդասիրական աշխատանքը եւ կոնֆլիկտային գոտիներում սեռական բռնության դեմ պայքարում նրա ներդրումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է մի շարք փողոցներում:
Հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր և Roubini Global Economics ընկերության ղեկավար Նուրիել Ռուբինին ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում որոշ կանխատեսումներ է արել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։
facte.ru կայքը գրում է, որ «Շրեկ» մուլտֆիլմի ստեղծող Ուիլիամ Սթեյգը իր հերոսին նկարել է պրոֆեսիոնալ մարտիկ Մորիս Թիյեի կերպարից: Իրական պրոտոտիպը 14 լեզուների է տիրապետել, շատ լավ է շախմատ խաղացել, եղել է համեստ և ընկերասեր անձնավորություն:
Առաջին հերթին գործատուն ուշադրություն է դարձնում մարդու վերջին աշխատանքին: Նա սեփական կամքով է հեռացե՞լ, թե՞ նրան հեռացրել են աշխատանքից: Որքան ժամանակ է նա աշխատել և ինչ պարտականություններ է կատարել: Շատ կարևոր է ստանալ այս հարցերի պատասխանները:
Տեր-Պետրոսյանը երեկ հռչակեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրեց գրեթե նույն գնահատականները, ինչ 2008 թ.: Այն տարբերությամբ, որ 2008 թ. մարտի 1-ից հետո տեղի ունեցող հանրահավաքներում 10 զոհերի սպանության համար նա մեղադրում էր ոչ միայն Ս. Սարգսյանին, այլ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հետ երեկ կանգնած էր նույն հարթակում:
Բնակիչներն ուզում են թեկուզ գյուղում, բայց ապրել 21-րդ դարին փոքր ինչ վայել պայմաններով։ Իսկ կենարար հեղուկը տներում ունենալը նրանց վաղեմի երազանքն է, որ արդեն պահանջի է վերածվել:
Հայաստանի կոմկուսը, շատ հարցերում չկիսելով երկրի իշխանությունների տեսակետը, ներկա դրությամբ չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը` այսպես կոչված «եվրոպական ինտեգրացիայի» կուրսից փաստացի հրաժարվելու և եվրասիական նախաձեռնություններում լիարժեք մասնակցություն ցուցաբերելու մասին:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նաիրիի փողոցի թիվ 1 շենքի 12-րդ բնակարանի բնակչուհի Մելինե Չոբանյանը (ծնվ. 1994թ.). բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ֆոտոշարք՝ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական ուժերի հանրահավաքից և երթից:
Մահացածի քույրը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` կատարվածի մեջ մեղադրելով բժիշկներին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 23.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Միքայել Ղ.-ն:
Հնարավոր է, մենք չկարողանանք տիրել գնդակին այնքան ինչքան սերբերը, բայց պետք է լավ պաշտպանվենք, լավ խլենք գնդակը, արագ լինենք հարձակման գծում:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ռադիկ Մ.-ին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, հոկտեմբերիի 14-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Այս տարվա բերքի տոնին կազմակերպվող տոնավաճառին գները շուկայականից բարձր չեն լինի,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ անցած տարի Մարտունու շրջանից բերված գյուղմթերքի գինը շուկայականից բարձր էր։
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը:
Մեծ Այրում համայնքում երկար տարիների ընդմիջումից հետո կրկին մշակութային միջոցառումներ անցկացնելու հնարավորություն կա: Մարտից այստեղ գործում է համայնքային մշակութային կենտրոն, որն ապահովված է անհրաժեշտ պայմաններով ու գույքով։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանից մտնելով Ռուբինյանց փողոցի 28/1հասցեում գործող խանութ՝ գողացել են կենդանի ձկներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»:
Ամերիկյան արժույթի՝ մի քանի օր տևող արժևորումը այսօր վերջապես կանգ առավ։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.75 դրամ։
Այսօրվանից, սակայն, երբ ի դեմս ձեզ, Քառյակի ծրագրած հանրահավաքային գործընթացին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համագործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման, բնականաբար, իր առջեւ դրված, համակարգային լուծում պահանջող շատ ավելի արմատական խնդիրներով, որոնք ես ձեզ կներկայացնեմ քիչ անց։
«Տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակիչ պարտադիր պետք է պոլիկլնիկայում զննում անցնի: Այս ծրագիրն իրականացնելու հիմքում մարդկանց առողջ պահելու, այլ ոչ թե հիվանդությունը բուժելու գաղափարն է»:
«Սարգսյանական վարչախումբը այնքան է փչացել, որ ունակ չէ այլևս որևէ լավ բան անելու,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը՝ մատնանշելով, որ դրա ապացույցն են ԱՄՆ-ում դեսպան և Սյունիքում մարզպետ նշանակված անձինք,- Եթե ինչ-որ մարդիկ միամտաբար հույսեր էին կապում իշխանության վարքագծի շտկման հետ, ապա այդ նշանակումներով հույսերը հօդս ցնդեցին: Իշխանությունն օր-օրի ավելի անողոքաբար է կեղեքում ժողովրդին, խախտում Սահմանադրությունը»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցության ավտովթարի գործի քննության ընթացքում այսօր ցուցմունք տվեց ոստիկանության փորձագետ Թորգոմ Եգորյանը: Նա ներկայացավ որպես Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ: Նա հայտնեց, որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին ճանաչում է հեռուստատեսությունից, իսկ գործով տուժողներին չի ճանաչում: Փորձագետն ասաց, որ ինքը մասնակցել է դեպքի վայրի զննությանը, լուսանկարահանում է կատարել:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին և 1982 թ. ծնված Արկադի Տ.-ին: