Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ադրբեջանում ամբողջովին ապահովված են օրենքի գերակայությունն ու դատա-իրավական համակարգի անկախությունը:
Քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ռուսաստանն ամենուրեք ներկայացված է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին:
Ռուսաստանի ու Կոսովոյի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացման ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել իր 2012թ. մարտի 22-ին ընդունած թիվ 329-Ա որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող սարքավորումների ցանկը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Գլենդել հիլզ» ընկերության համար գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոսատացել է զբաղվել խնդրով:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ կարծրատիպերով:
Հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն տալ փոփոխություն կատարելու …
Լոքսլի Ռայանը հայտարարել է, որ Գուլնարայի վերաբերյալ վերջին հաղորդագրությունները կեղծ են և միտումնավոր են տարածվում մոլորեցնելու համար:
Նա Վրաստանի խորհրդարանին առաջարկել է կտրուկ բանաձև ընդունել Աբխազիայում Ռուսաստանի վերջին գործողությունների կապակցությամբ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին: Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը համաձայն է բովանդակային ձևով քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը միայն այն դեպքում, եթե իշխանություններն ընդունեն իրենց երեք կետերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա կարծում եմ մենք ևս մեր համեստ ավանդն ունենք ԵԱՀԿ Վարքի կանոնակարգի և ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության միջև ընդհանրությունների հայտնաբերման և երկու ուղղություններով գործողությունների մոտարկման հարցում:
«Ոսկու շուկայում» տեղի ունեցած դեպքերի առիթվ քրեական գործ չի հարուցվի: Ի պատասխան 168.am-ի հարցմանը՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են. «2014 թ. հոկտեմբերի 1-ին և 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ստացվել տարբեր լրատվամիջոցներում տպագրված հոդվածները «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից տոնավաճառի սեղանիկները կոտրելու մասին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայկ Ալումյանը նշեց, որ Արտակ և Էմիլ Բուդաղյանները, հիմնվելով Ավետիք Բուդաղյանից ստացված տեղեկությունների վրա, իրենց ցուցմունքներով մանրամասն նկարագրել են Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցած իրադարձությունները:
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին կեսգիշերին «Ջոս» ռեստորանային համալրի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Որևէ նոր հարցադրում չի հնչել այդ հարթակից, բոլորը կրկնում էին այն, ինչ ասում էին՝ և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի, և ավելի վաղ շրջանում»,- խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած եռյակի հանրահավաքի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ ինքը հետևել է ամբողջ հանրահավաքին՝ սկզբից մինչև վերջ և […]
Անտագոնիզմի (անհաշտ հակամարտության) պատճառը գաղափարական, կրոնական բաղադրիչն է:
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը, որը տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ավարտից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են ԱԺ հաջորդ քառօրյային, և չեն վերաբերվել առաջիկա հանրահավաքին:
Հ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Նման տեսակետ է հայտնել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Բաքու կատարած այցելությանն ու Կասպից ծովի ավազանում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հնարավորությունը:
Խոսքը գնում է iPad Mini-ի ու iPad Air-ի մասին:
Ցեղպասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ամբողջ աշխարհի հայերը ստեղծել են 2015RTAG խումբը ֆեյսբուքում և տեղադրում են իրենց լուսանկարները` «2015RTAG Recognize The Armenian Genocide»:
Ֆինանսական գրագիտության մասին շատ է խոսվել: Ցավոք, բացի խոսքից գործն այնքան էլ առաջ չի գնացել: Մինչդեռ, հենց բնակչության ֆինանսական գրագիտությամբ էլ պայմանավորված է տնտեսական զարգացման մակարդակը:
Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի առաջարկով, որի նպատակն է առցանց ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը: Այն շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման 108-րդ կետի` «Ավագանու նիստը հրապարակային է:»