Ընդամենը 2 օր առաջ ինձնից խնդրեցին ռենտգեն նկարները, իսկ երեկ քննիչը զանգահարեց՝ ասելով, որ առաջիկայում օր կասի, որպեսզի գնամ այդ կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվելու իմ գործն ուսումնասիրելու համար:
Վահան Փափազյանը, ով ԱԳ նախարար է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանում, այս առնչությամբ ասաց, որ, իհարկե, ինքը կատարում էր նախագահի հանձնարարականները, ինչպես ցանկացած նախարար:
«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը»,- պարզաբանել է նա՝ հավելելով, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»:
Փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Ոչ մեկ այս ժողովրդին պատասխան չի տալիս, թե այս երկիրը ո՞ւ է գնում: Մաքսային միությանն անդամակցության որոշումը Հայաստանի համար գոյատևման որոշում է, ժողովուրդ: Մենք արթնացանք, առավոտ դրա մասին իմացանք, միգուցե ճի՞շտ որոշում է, բայց մի հատ քնարկեինք, մի հատ դրա մասին իմանայինք: Սա ռեֆերենդումի խնդիր է: Ես չեմ ասում՝ ճիշտ է, սխալ է, բայց գոյատևման խնդիր է մեզ համար, բայց մենք գնացինք ուղղակի հոսանքին տրվեցինք:
Չի եղել ու չկա երկիրի ղեկավար, որը կկարողանա Ղարաբաղի հարցում զիջում անել: Ինչո՞ւ, որովհետև չկա քաղաքական կոնսենսուս, որովհետև չունի այդ քաղաական օրինականությունը, որ կարողանա ժողովրդի առաջ խնդիրներ դնել, լուծումներ բացատրել:
Շիրակի մարզը պարտքերի մեջ է: 31 միլիոն դրամ ցորենի սերմացուի, 9 միլիոն դրամ էլ ազոտական պարարտանյութի դիմաց են պարտքերը կուտակվել: 20 համայնք թերացել և չի կատարել ստանձնած պարտավորությունը:
Մենք չենք կարողանում մեր պետությունը կառուցել, ասում ենք, թե ինչո՞ւ իրենք չարեցին: Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք ցեղասպանության ճանաչում, բայց մենք երբևէ որևէ ցեղասպանություն չենք ճանաչել, որովհետև ասում ենք, թե դա կփչացնի մեր հարաբերությունները»
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված` առողջապահական հաստատությունների խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
«Այսօրվա արտառոց վիճակը, երբ մենք խորհրդարանում ունենք երկրորդ ուժը՝ իր մեծությամբ, դա նույնպես միակուսակցական սիստեմի ագասիք է, որ նախագահը որոշել է իր Հանրապետական ռեսուրսը բաշխի երկու զամբյուղներում: Մենք ասում ենք իբր փորձում ենք ունենալ երկկուսակցական համակարգ, բայց սա մեր բոլորիս ստեղծածն է»,- նշեց նա:
Փետրվարի 11-ին, ժամը 14.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքում զենք-զինամթերք է թողել:
Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքական էլիտան, այդ թվում՝ ընդդիմությունը, կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն և սա է Հայաստանի Հանրապետության ցավը:
Միջին տանկի մշակման ծրագրին մասնակցելու են թուրքական FNSS Savunma Sistemieri և ինդոնեզական PT Pindad ընկերությունները:
Խողովակաշարի երկարությունը կազմելու է մոտ 5000 կիլոմետր:
Այսօր Լեռնային Ղարաբաղն արդեն կայացած պետություն է, և ղարաբաղյան հարցի լուծման գլխավոր պայմանը, եթե կուզեք, որակական անհրաժեշտությունը ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությունն է բանակցային գործընթացին: Չէ՞ որ խնդիրն, ըստ էության, հարևան պետությունների` Ադրբեջանի և ԼՂՀ-ի հարաբերությունների կարգավորումն է:
Մինչև սեպտեմբերի 3-ը շատ բան էր փոխվել, եթե փոխված չլիներ, Հայաստանը կարող էր սեպտեմբերի 3-ին այլ որոշում ընդունել: Այս մասին այսօր «Սիվիլիթաս»հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Անկախություն ձեռք բերելուց հետո մենք արդեն 20 տարի է, ինչ ձգտում ենք դեպի Եվրոպա:
Երեկ՝ փետրվարի 11-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ստեփանավանի քաղաքապետարանում: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը աշխատասենյակ գալուց իր հետ փողոցից գտած աղբի տոպրակ է իր հետ աշխատասենյակ բերել, իսկ տոպրակը քաղաքապետը գտել էր քաղաքապետարանի շենքի ետնամասից՝ Սոս Սարգսյան-Թելման խաչմերուկից, որտեղ գրեթե ամեն օր նմանատիպ աղբով լի տոպրակ է դրված եղել:
Այն միջոցները, որոնց պլանավորված էր ուղղել խորհրդային ուղղաթիռների վերանորոգման, պահպանման ու սպասարկման վրա, այժմ կուղղվի ուղղաթիռային պարկի թարմացմանը:
Այն, որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, անվերադառնալի չէ ՀՀ համար: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցի ամփոփման ժամանակ հայտարարեց 93-96թթ. ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը:
Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարական աշխատանքներում վերջին ամիսներին աշխատանքի արդյունավետությամբ աչքի են ընկել եւ տարբեր ամիսների լավագույն աշխատողներ ճանաչվել Էդիկ Գառնիկի Թունյանն ու Ավետիք Կամոյի Շահնազարյանը:
Թուրքիայի երիտասարդական կազմակերպություններն այսօր բողոքի զանգվածային ակցիաներ են սկսել Անկարայում:
Հայտարարությունում ուշադրություն է հրավիրվում նրան, որ առաջիկայում Ադրբեջանը նախագահելու է ԵԽ-ի Նախարարների կոմիտեում:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ:
Սպասվում է, որ կառավարական զորքերը շուտով կանցնեն հակահարձակման:
Դուռը ջարդել և գողություն էին կատարել:
Դրանով իսկ Բրյուսելը մտադիր է նվազեցնել տնտեսության կախվածությունը բանկային ֆինանսավորումից:
«Առողջություն» էջի հերթական օրն այս տարի համընկավ հայ մարդու համար ամենասիրելի տոներից մեկի` Տրնդեզի հետ։ Հետաքրքիր է իմանալ, որ հին կելտերն ունեցել են չորս հիմնական տոներ` փետրվար, մայիս, օգոստոս (Հայկական Նավասարդը) և նոյեմբեր (Արևելյան Հայաստանում տոնվել է Նախրաթողի տոնը) ամիսների առաջին տասնօրյակում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ Վարդան Սեդրակյանը գանգատվում է միայն լյարդից, բայց տրամադրությունը շատ բարձր է. «Ես երկար տարիներ դատախազ եմ եղել, սակայն այդպիսի դուխով կալանավոր չեմ տեսել»,- ասել է նա։