Թուրքիան ու Ինդոնեզիան համատեղ կստեղծեն միջին տանկ

Jane’s-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ինդոնեզիայի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել նոր, միջին տանկի համատեղ մշակման մասին: Մարտական նոր մեքենան հայտնվելու է Ինդոնեզիայի ցամաքային զորքերի սպառազինությունում:

Միջին տանկի մշակման ծրագրին մասնակցելու են թուրքական FNSS Savunma Sistemieri և ինդոնեզական PT Pindad ընկերությունները: Ակնկալվում է, որ նոր տանկը զինված է լինելու 105 միլիմետր տրամաչափի հրանոթով ու 7.62 միլիմետր տրամաչափի գնդացիրներով:

Տանկի մարտական քաշը կազմելու է մոտ 25 տոննա: Հեռանկարային տանկի նախագծման աշխատանքները Թուրքիան ու Ինդոնեզիան իրականացնում են 2013 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728