Մոսկվան փորձել է խանգարել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը. Գարիբաշվիլի
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Մոսկվան փորձել է խանգարել ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը.
«Անկախություն ձեռք բերելուց հետո մենք արդեն 20 տարի է, ինչ ձգտում ենք դեպի Եվրոպա: Վրաստանի համար կարևոր իրադարձություն էր 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Մեր երկրի համար դա շատ կարևոր պահ էր, քանի որ պատմական առումով մենք ընտրել ենք Եվրոպան: Ինչպես ես ասացի, մենք նախաստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը, և հավանաբար այն կստորագրվի օգոստոսին կամ սեպտեմբերին:
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Վրաստանի բնակչության մեծ մասը հավանության է արժանացնում ԵՄ-ի հետ Ասոցացումը: Մի քանի շաբաթ առաջ անցկացված հարցումը ցույց է տվել, որ բնակչության 85 տոկոսը համաձայն է Ասոցացման համաձայնագրի հետ»:
Գարիբաշվիլիի խոսքերով՝ Մոսկվան փորձել է խոչընդոտել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, սակայն դա չի ստացվել նրա մոտ. «Այժմ ես կպարզաբանեմ, թե ինչու: Ուկրաինան ընդհանրապես այլ պատմություն է, Հայաստանը՝ նույնպես:
Այսպիսով, Ռուսաստանը Վրաստանում չունի բազմաթիվ լծակներ, որոնց օգնությամբ նա կարող էր ճնշում գործադրել եվրաինտեգրման հարցում Վրաստանի որոշման վրա»: