Բաժիններ՝

Ոստիկանները նռնակներ, կրակող սարք և փամփուշտներ են հայտնաբերվել

Փետրվարի 11-ին, ժամը 14.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքում զենք-զինամթերք է թողել:նռնակներ, կրակող սարք և փամփուշտներ են հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքի առաջին հարկում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի 31 և 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Փետրվարի 11-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհի` Թալին քաղաքի խաչմերուկի մոտ գտնվող սպասասրահի հետնամասում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն կրակող սարք և 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս