Եղբորը սպանած 37-ամյա տղամարդը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Առաջին ատյանի դատարանը 37-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել եղբորը սպանելու մեջ:

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աչաջուր գյուղում գտնվող իր հայրական տանը հարբած վիճակում, անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ, վիճաբանել է եղբոր հետ, որի ժամանակ փայտյա աթոռով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, իսկ աթոռի կոտրվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շարունակել է հարվածներ հասցնել եղբոր գլխին և սպանել նրան: Ըստ մեղադրանքի՝ դեպքից հետո կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով նա գիշերը եղբոր դին թաղել է տնամերձ այգում հոնի ծառի տակ:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ դատաքննության ընթացքում 37 տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել և ցուցմունք է տվել, որ այն մասին, որ իրոք ինքը մի քանի բաժակ օղի է օգտագործել:

Նա նշել է, որ դեպքի օրը գնացել է տուն, որտեղ ինքը բնակվել է մոր և ներկայումս հանգուցյալ եղբոր հետ, վիճաբանել է եղբոր հետ՝ ասելով, թե ինչու չի աշխատում և ինչու պետք է ինքը պահի նրան և վիճաբանության ընթացքում ննջասենյակում եղած փոքր փայտյա աթոռով սկսել է հարվածել վերջինիս գլխին, իսկ աթոռի ջարդվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով, եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է հարվածել վերջինիս գլխին, սպանել նրան:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ 37-ամյա տղամարդը ասել է, որ կատարվածից հետո ինքը մորը կողպել է մյուս ննջարանում, սպառնացել է վերջինիս, որպեսզի նա կատարվածի մասին որևէ մեկի չհայտնի, որից հետո եղբոր դին փաթաթել է ծածկոցի մեջ, իրենց տան այգում գտնվող հոնի ծառի տակ փոս է փորել և թաղել եղբոր դին, իսկ աթոռի ջարդված կտորները դրել է տան առաջին հարկի նկուղային սենյակում և կատարվածի մասին ոչ մեկի չի հայտնել:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ տղաների մայրը  ցուցմունք է տվել, որ ինքը դեպքի օրը Աչաջուր գյուղում գտնվող իրենց տանը ննջասենյակում պառկած է եղել, երբ մյուս տղան հարբած վիճակում եկել է տուն, վիճաբանել մյուս տղայի հետ՝ ասելով՝ ինչու չի աշխատում, ինչու պետք է ինքը պահի նրան և վիճաբանության ժամանակ ննջասենյակում գտնվող փայտյա աթոռով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ.Խոջայանի գլխին:

Մայրը պատել է, որ ընթացքում աթոռը ջարդվել է և իր որդին, վերցնելով նույն աթոռի ջարդված ոտքը, շարունակել է հարվածել մյուս որդու գլխին և սպանել նրան: Մոր ցուցունքի համաձայն՝ տղան իրեն կողպել է մյուս սենյակում, սպառնացել, որ եթե ինքը որևէ մեկին պատմի կատարվածի մասին, ապա իրեն էլ կսպանի: Ըստ դատարանի վճռի մայրը նաև պատմել է, որ  երբ առավոտյան ինքն արդեն դուրս է եկել սենյակից, նկատել է, որ տղայի դին չկա: Մյուս տղային հարցրել է, թե որտեղ է տարել որդու դին, վերջինս էլ պատասխանել է, որ դին թաղել է տան այգում, սակայն տեղը հստակ չի ասել, իսկ ջարդված աթոռի փայտյա կտորները դրած է եղել տան առաջին հարկի նկուղային սենյակում և ինքը կատարված դեպքի մասին ոչ ոքի չի հայտնել:

Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ 37-ամյա տղամարդու մեղքը հաստատված է: Դատարանի վճռով՝ ամբաստանյալը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Նշված դատավճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս