Հրդեհ` Գեղարքունիքի մարզում. Ընտանիքը մնացել է անօթևան
asparez.am-ը գրում է. Մարտի 18-ին` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում: Հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Մոլոտ Մկրտչյանին պատկանող տունը` շուրջ 100 քառակուսի մետր մակերեսով:
Ընտանիքի անդամների պատմելով` տան ներսում կրակի բռնկման պահին եղել են տարեց տանտերն ու իր կինը` Նազիկ Մկրտչյանը (երկուսն էլ անկողնային հիվանդ են), ինչպես նաեւ նրանց թոռները: Կրակի տարածվելուն պես թոռները դուրս են վազել, տանտիրուհին էլ փորձել է ամուսնուն դուրս հանել, օգնության են հասել կրակը նկատած հարեւաններն ու համագյուղացիները:
Ահազանգն ստանալով` դեպքի վայր էր եկել Մարտունու հրշեջ փրկարարական ծառայության 2 մարտական հաշվարկ: Հավաքված համագյուղացիների հետ մեկտեղ հրշեջներին հաջողվեց կրակը մեկուսացնել ժամը 14:55-ին, իսկ մարել կարողացան միայն ժամը 16:30-ի սահմաններում: Հրդեհի հետեւանքով ոչ միայն ամբողջ տունն է այրվել, այլ նաեւ գույքը: Միայն տանը կից փոքրիկ գոմն է կրակից փրկվել, այրված տունն անգամ վերանորոգման ենթակա չէ:
Ծխի մեջ մնացած տարեց ամուսիններին շտապ բուժօգնության ծառայությունը տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տանտիրոջ որդին` Մկրտիչ Մկրտչյանը, ցավով նշեl 1, որ ծնողները երկուսն էլ հիվանդ էին. «6 շունչ ենք. թոշակառու ծնողներս, 2 անչափահաս երեխաներս` 4, 5 տարեկան, ես ու կինս: Հայրս հիվանդ է` չի տեսնում, մայրս էլ հոդացավերով էր պառկած: Ես այդ ժամանակ տանը չէի: Երբ ահազանգ ստացա, որ տունը պաժառ ա ընկել, ամբողջ շենքն այրվում ա, չեմ հասկացել, ոնց եմ տուն հասել ու տեսել, որ ամբողջությամբ բռնկված ա տունը»:
Մանրամասներն` այստեղ