Բաժիններ՝

Ուկրաինան հայցեր կներկայացնի ընդդեմ Ռուսաստանի

Ուկրաինան մտադիր է միջազգային դատարաններում հայցեր ներկայացնել Ռուսաստանի դեմ` Ղրիմում ուկրաինական սեփականությունն ազգայնացնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ռուսաստանը կարող է հանգիստ լինել. ամենակարճ ժամկետներում միջազգային դատարաններում համապատասխան հայցեր կստանա Ուկրաինայից»,-հայտարարել է Յացենյուկը: Նա նշել է, որ ներկայումս Ուկրաինայի ղեկավարությունը լրջորեն քննարկում է Ռուսաստանի ֆինանսական պատասխանատվության  հարցը` Ղրիմում կատարված իրադարձությունների համար: «Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է»,-ընդգծել է Յացենյուկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31