
24-ամյա աղջիկը Շրջանայինում ատրճանակից կրակել է իր հետ վիճող տղայի ուղղությամբ. NEWS.am

Երեւանի Աբովյան փողոցում (Շրջանայինում) գտնվող մանկական հիվանդանոցի մոտ, մարտի 20-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս դեպքը ուշագրավ է նրանով, որ կրակողը աղջիկ է եղել:
Ականատեսը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ վիճաբանությունը սկսվել է երկու երիտասարդի ու մի աղջկա միջեւ: Նրանք սկզբում վիճել են, որի ընթացքում տղաներից մեկը բռունցքներով հարվածներ է հասցրել աղջկան: Աղջիկն էլ իր մոտ եղած զենքով կրակել է տղայի ուղղությամբ:
Ավելի ուշ տեղեկացանք, որ այն գազային ատրճանակ է եղել: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ իրենք նման միջադեպի վերաբերյալ հաղորդում ստացել են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: