Զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով ձերբակալված անձինք չկան

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձինք չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոններ խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31