
Ա. Աշոտյան. Կառավարության հրաժարականի պահանջը նույնն է, թե ՀՀԿ-ն պահանջի Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ նախագահի պաշտոնից. tert.am

Քառյակի՝ ոչ իշխանական 4 ուժերի` Կառավարության հրաժարականի պահանջը կարող է ունենալ նույն հետևանքները, ինչ այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորդանշական կերպով անվստահություն հայտներ այս տարիների ընթացքում քանիցս իրեն չհավատալու առիթներ տված ընդդիմության հրաժարականը, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ կամ ՀԱԿ նախագահի պաշտոնից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընդդիմության սիմվոլիկ հրաժարականի պահանջը սահմանադրական մեխանիզմ չէ, և իրական քաղաքականության մեջ նույն ազդեցությունը կունենա, ինչ ոչ իշխանական ուժերի՝ Կառավարության հրաժարականի պահանջը: Մոտավորապես նույնն է լինելու, ինչ մենք՝ Հանրապետականներս, պահանջենք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ ղեկավարի պաշտոնից կամ` Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ՀԱԿ նախագահի պաշտոնից»,-ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: