Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա Տիգրան Նազարյանը. 1in.am

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց…

Ի՞նչ գիտեր Տիգրան Նազարյանը Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, ինչո՞ւ էր վախենում Հայաստան վերադառնալ, ինչո՞ւ էր կարծում, որ իրեն աքսորել են Հայաստանից: «Առաջին լրատվականը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ, որը 99-ի հոկտեմբերի 27-ից հետո «Օրրան» թերթում «Մեծ գործ. մանրուքներ» խորագրով վերլուծական էր տպագրում տեղի ունեցածի կապակցությամբ:

Պարոն Սաֆարյան, ի՞նչ խնդիր է լուծվում Տիգրան Նազարյանի մահով: Կարո՞ղ ենք ասել, որ գնալով քիչ հավանական դառնում Հոկտեմբերի 27-ի բացահայտումը:

-Պետք է արձանագրենք, որ իսկապես վերջին տարիներին շատ առեղծվածային հանգամանքներում մահանում, իսկ ես կասեի՝ վերացվում են Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկաներ և դերակատարներ, ովքեր կարող էին այս գործի լիարժեք բացահայտման համար հնարավորություն ստեղծել: Տիգրան Նազարյանն այդ կերպարներից մեկն էր: Նա առաջին հերթին կարող է դիտարկվել որպես շատ բան իմացող մեկը, ով ոչ միայն Նաիրի Հունանյանի շրջապատից էր, նրա մոտ ընկերը, նաև չմոռանանք նրանց մեկ այլ ընկեր նույնպես շատ տարօրինակ հանգամանքներում սպանվեց. խոսքը Տիգրան Նաղդալյանի մասին է:

Ես հիշում եմ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո՝ անմիջապես քառասունքի օրը, ԱՄՆ-ից սեփական նախաձեռնությամբ Տիգրան Նազարյանի ահաբեկված հեռախոսային մամուլի ասուլիսը, որը կազմակերպվեց այդ ժամանակ Հայաստանի ժողովրդավական կուսակցությունում: Այսինքն՝ ընտրվել էր զոհերից մեկի քաղաքական թիմը, և նախաձեռնությունը Տիգրան Նազարյանինն էր: Ես հենց այդ ժամանակ հասկացա, որ Տիգրան Նազարյանը Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա է, տիրապետում է չափազանց շատ տեղեկատվության, վախենում է բարձրաձայնել այդ մասին: Տիգրան Նաղդալյանի քառասունքին նրա այդ ասուլիսը նշան էր այն բանի, որ նա հասկանում էր՝ ով է վերացրել Տիգրան Նաղդալյանին: Նա նաև գիտեր, որ հնարավոր է՝ այդ հերթում ինքը լինի:

Տիգրան Նազարյանի այդ ասուլիսն ավելի ինքնապաշտպանական էր, քան Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ որևէ սկանդալային բացահայտում: Նա այնուամենայնիվ չխուսափեց 27-ից հետո չափազանց կարևոր մի քանի հանգամանքների անդրադառնալ:

Նախ հետաքրքիր էր այն, որ Հոկտեմբերի 27-ից հետո ինչպես էին նրան գործուղել Միացյալ Նահանգներ՝ որպես այն ժամանակ ազգային հեռուստաընկերության թղթակից, այնուհետև Ազգային հեռուստաընկերությունը հրաժարվեց: Եվ Տիգրան Նազարյանը նաև սրանից էր անհանգստացած, որ, ըստ էության, հնարավոր է այդ կերպ նախևառաջ փորձում են հեռացնել իրեն և այնուհետև իր հարցերը լուծել:

Երկրորդ՝ նա չափազանց ուշագրավ հայտարարություններ էր անում մասնավորապես դահլիճում եղածի ձայնագրության և այլնի հետ կապված: Նա մի հետաքրքիր դետալ ասաց, որը մինչև հիմա իմ հիշողությունից չի ջնջվել՝ որ եթե պատգամավորական խոսափողները միացված են եղել, ապա հնարավոր է ձայնագրել, թե ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս