
Ղրիմը Պուտինի համար վերջի սկիզբն է. Տիմոշենկո

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի վերաբերյալ լոկալ ծրագրեր չուներ եւ ձեռնամուխ է եղել աշխարհի վերաֆորմատավորմանը, գրում է «Украинская правда»-ն:
«Կարծում եմ` Պուտինը լոկալ ծրագրեր չունի: Նա այսօր որոշել է վերաֆորմատավորել աշխարհը, եւ Ուկրաինան կարող էր լինել առաջին լուրջ քայլը, որ նա արդեն արել է»,-հայտարարել է Տիմոշենկոն:
Նրա համոզմամբ` Պուտինը չի պատրաստվում բավարարվել միայն Ղրիմի գրավմամբ: «Կարծում եմ, նախատեսված է մասշտաբային Blitzkrieg` կայծակնային պատերազմ, ինչի մասին շատ է խոսվել կուլուարներում»,-նշել է նախկին վարչապետը:
Նա նշել է, որ Blitzkrieg-ը չի ստացվել, քանի որ ուկրաինացիները չեն տրվել Պուտինի սադրանքին եւ խանգարել են նրա ծրագրերին. «Այսօր Ղրիմը Պուտինի համար վերջի սկիզբն է…»: