Ռուսական բանկերը զանգվածաբար դադարեցնում են արժույթի փոխանակումը. աղբյուր
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական բանկերը դադարեցնում են փոխարկման գործողությունները (արժույթի փոխանակում)՝ կանխիկ ու անկանխիկ ձևերով: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են ռուսական մի շարք խոշոր բանկերի թոփ-մենեջմենթում նրա աղբյուրները:
Նրանց խոսքերով՝ դա արվում է առաջին հերթին հաճախորդների շահերից ելնելով. «Եվրոն չպետք է արժենա 100 ռուբլի: Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը, սակայն ակնկալվում է, որ անկայունությունը կպահպանվի առնվազն ևս մի քանի օր»:
Այսօր եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև 78.3 ռուբլու, իսկ դոլարինը՝ մինչև 62.7 ռուբլու: Երեկ եվրոյի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 100 ռուբլու սահմանագիծը, իսկ դոլարն իր հերթին հասել էր մինչև 80 ռուբլու: