Բաժիններ՝

Քաղաքապետարանը կարգավորել է երթուղային տաքսիների հետ կապված խնդիրը. քաղաքապետի խորհրդական. 1in.am

Ինչպես տեղեկացրել էինք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երթուղային տաքսիների վարորդները այսօր քաղաքապետարանի դիմաց անցկացնում էին բողոքի ակցիա՝ ընդդեմ գազի գնի թանկացման: Տարբեր երթուղիներ սպասարկող երթուղային տաքսիներ դադարեցրել էին ուղևորափոխադրումը: Նրանք պահանջում են կա՛մ գազի սակագնի նվազեցում, կա՛մ ուղեվարձի բարձրացում՝ մինչև 200 դրամ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, անդրադառնալով բողոքի ակցիային, նշեց, որ՝ այո՛, առավոտյան կար այդպիսի խնդիր. «Դժգոհություն կար գազի սակագնի բարձրացման կապակցությամբ, ինչով պայմանավորված՝ որոշակի երթուղիներում նման բան նկատվեց, սակայն վարեցինք բանակցություններ և՛ սպասարկողների, և՛ վարորդների հետ, և այս պահին հարցը կարգավորված է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031