Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա»-ն կարող է վերանայել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը. tert.am

Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակներում, իր իրականացված մոնիտորինգի արդյունքում կկայացնի որոշում՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հարցով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց « Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը. «Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան որոշում կկայացվի՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»:

«Գործող կարգի հիմքերով՝ ընկերությունն ունի իրավունք դիմելու կարգավորող մարմնին՝ սակագնի վերանայման հետ կապված՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի տատանումները»,-հավելեց Շուշան Սարդարյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031