Բաժիններ՝

Հնդկաստանում ստեղծվել է յոգայի նախարարություն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում հայտնվել է նոր նախարարություն, որի նպատակը հնդկական ավանդական բժշկությունը, այդ թվում նաև յոգան ու այուրվեդան հանրաճանաչ դարձնելն է:

Հնդկաստանի կառավարությունը 2014-2015 ֆինանսական տարում նախարարության կարիքների համար հատկացնելու է 10.69 միլիարդ ռուփի (մոտ 174 միլիոն դոլար): Նախարարությունը գլխավորել է Շրիպադ Նաիկը, որի խոսքերով՝ ավանդական բժշկությունը դեռ չի ստացել բավականաչափ հայտնիություն:

Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր, որ պլանավորում է ստեղծել ավանդական բժշկության դեղերի շուկայի կարգավորիչ: Նյու Դելին պատրաստվում է ընդլայնել սեփական ներկայությունը տվյալ ապրանքների համաշխարհային շուկայում, որը գնահատվում է մոտ 100 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս