Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀԲ կողմից` Նիդերլանդական խմբի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկը, Հարավային Կովկասի գծով ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լաուրա Բեյլին, ՀԲ Երևանի գրասենյակի գործառնությունների գծով կառավարիչ Ալեքսան Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը առանձնահատուկ կարևորել է Համաշխարհային բանկի խմբի հետ Հայաստանի գործընկերությունը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման ու իրականացման գործում ՀԲ աջակցությունը:

Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնել, որ գործող ծրագրերի արդյունավետ իրագործումը կշարունակվի և համատեղ ջանքեր կներդրվեն Հայաստանում ՀԲ պորտֆելի ընդլայնման, համագործակցության ուղիների ավելացման և խորացման ուղղությամբ:

Նախարարը հատկապես կարևորել է ՀԲ-ի օժանդակությունը ՓՄՁ, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներին, անդրադարձել նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացման ուղղություններին:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ բանկը մեծագույն հաճույքով և պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ և ուրախ է այսուհետ ևս շարունակել իր օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության այլ ուղղությունները ու աջակցության հնարավոր ծրագրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս