Բաժիններ՝

ԵՄ-ը չի պլանավորում տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ. Մերկել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ը չի պլանավորում տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն կարող է ընդլայնել «սև ցուցակը»:

Մերկելն ընդգծել է, որ իրենք դժգոհ են նրանից, որ չեն պահպանվում հրադադարի մասին մինսկյան համաձայնագրի բազմաթիվ կետեր. «Եվ այնուամենայնիվ, ներկա պահին պլանավորված չէ տնտեսական հետագա պատժամիջոցների սահմանում: Մենք կենտրոնացած ենք ձմեռային ժամանակաշրջանի մոտենալու, տարածաշրջանում հումանիտար իրավիճակի ու հրադադարի ռեժիմի հաստատման վրա»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը հաջորդ շաբաթ քննարկելու է Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հեռանկարները: Այդ մասին հայտարարել էր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս