Բաժիններ՝

Թամարա Բերուչաշվիլին նշանակվել է Վրաստանի արտգործնախարար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլուն այսօր ներկայացրել է գերատեսչության ղեկավարի պաշտոնում:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Բերուչաշվիլին հաստատաապես գիտի, թե ինչ է պետք անել արտաքին քաղաքականության ոլորտում, թե այսօր ինչ մարտահրավերների առջև է կանգնած երկիրը և ինչպես կարելի է արդյունավետորեն շարունակել երկրի արտաքին քաղաքական կուրսը:

Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն սեփական ցանկությամբ հրաժարական էր տվել նոյեմբերի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս