
Աննկարագրելի իրավիճակ՝ Գյումրու դիահերձարանում ու հիվանդանոցում. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրու դիահերձարանում ոտք դնելու տեղ չկար. Հոռոմի խաչմերուկում զոհվածների հարազատները, ընկերները և ի վերջո ցավ ապրող բոլոր գյումրեցիները հավաքվել էին դիահերձարանի բակում՝ օգնելու մահացածների հարազատներին: Նշենք, որ զոհվածների հարազատներից ոմանք, այրված, մոխրացած դիակները մի կերպ են ճանաչել, ընդհուպ մինչև պատմում էին, թե նրանցից մեկին տեղն են բերել՝ տեսնելով նրա ոսկե ատամները: Դիակը դիահերձարանից վերցնելուն պես, գյումրեցիները՝ մեծ թափորով, բարձրաձայն սգալով, հեռանում էին: Նրանից շատերն էլ ուղևորվում էին Գյումրու բժշկական կենտրոն: Այստեղ ևս անտանելի վիճակ էր, քաղաքի բնակիչներից շատերը երեկվանից կանգնած են հիվանդասենյակների դռների հետևում, միջանցքում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ aravot.am-ի