Համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկը եկամուտների անհավասարությունն է. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում աշխարհի 123 երկրների 7000 արդյունաբերողների ու ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան, պայքարելով անհավասարության դեմ, հաղթահարելու է զարգացած ու չզարգացած երկրների միջև առկա անդունդը:
Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան դեկտեմբերին ստանձնելու է G20-ի նախագահությունը, և դրանում նախագահելու ժամանակ պայքարելու է հենց այդ ուղղությամբ. «Մեր առաջնահերթությունը աշխարհի առավել զարգացած ու առավել պակաս զարգացած երկրների միջև առկա տարբերության հաղթահարման մեջ ներդրում ունենալն է:
Համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկը եկամուտների անհավասարությունն է: Այն փաստը, որ համաշխարհային բնակչության 1/5-ը զրկված էր էլեկտրաէներգիայից այն ժամանակ, երբ Նյու Յորքն ու ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներ սպառել են այնքան էլեկտրաէներգիա, որքան որ Սահարայից հարավ ընկած ողջ Աֆրիկան:
Թուրքիան շարունակելու է հանդիսանալ գլոբալ բարեխղճության ձայն»: