Բաժիններ՝

Ռուսաստանում առաջարկել են Ուկրաինային հանձնել Վիկտոր Յանուկովիչին

Gazeta.ru-ի փոխանցմամբ` «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վալերի Յակուշևն առաջարկել է հայրենիք ուղարկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին.

«Յանուկովիչը չպետք է գտնվի Ռուսաստանում: Այդ մարդը դավաճանել է Ուկրաինայի ողջ ժողովրդին ու փախել է: Պետք է գտնել ու տանը դատել նրան: Եվ մենք պետք է աջակցենք դրան: Այդպիսի քաղաքական գործիչները չպետք է գտնվեն Ռուսաստանում: Նախ պետք է տանը կարգուկանոն հաստատել, պայմաններ ստեղծել, սակայն նրանք փախել են»:

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի փոխքարտուղար Սերգեյ Ժելեզնյակը դեմ է արտահայտվել Յանուկովիչին հանձնելուն.

«Ուկրաինայում ներկայումս իշխում են ազգայնական տեռորն ու անօրինականությունը, առանց դատի ու դատաստանի են մնում քաղաքացիների զանգվածային սպանություններն ու ռազմական հանցանքները, և այդպիսի պայմաններում Ուկրաինային հանձնել Վիկտոր Յանուկովիչին, կնշանակի ցինիկորեն սպանել նրան, քանի որ նրա նկատմամբ չի անցկացվի քաղաքակիրթ դատավարություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930