«ԵՏՄ-ն մեր ծրագիրն է». ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը, որին Ռուսաստանից մասնակցելու էր եկել Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կազբեկ Տայսաևը: Լրագրողների հետ զրույցում Կ. Տայսաևը նշեց, որ հայերը հիանալի ազգ են և որ ինքն առաջին անգամը չէ, որ Հայաստանում է: Նա նկատեց, որ հայերին և ռուսներին միավորում են հազարամյա ավանդույթները, մշակույթը, պատմությունը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞րն է ԵՏՄ-ի էությունը, և կոմունիստների դերը ո՞րն է այդ միության մեջ, Կ. Տայսաևն այսպես պատասխանեց.

«Առանց ընդհանուր միության՝ մեզ՝ բարեկամ ազգերիս, ապրելը և զարգանալը անհնար է: Մենք ձեզ հետ ապրել ենք հիանալի երկրում: Այսօր, ցավոք, մենք չունենք այն ամենը, ինչ ունեինք այն ժամանակ: Շատ ծանր իրավիճակում են գտնվում մեր բոլոր երկրները, Սովետական միության փլուզումից հետո ոչ մի երկիրը չշահեց նրանից, որ մենք բոլորս մեր տներում փակվեցինք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե միավորվեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստնի տնտեսությունները, այն կլինի ամենահզոր տնտեսությունն աշխարհում, և բոլոր սոցիալական խնդիրները, որոնք կան մեր երկրներում՝ կլուծվեն: Սրանք դատարկ խոսքեր չեն»:

Հարցին՝ Կոմունիստական կուսակցության դերը ո՞րն է լինելու, Կ. Տայսաևը պատասխանեց, որ բոլոր այդ հաղթանակների կազմակերպիչը մինչև հիմա եղել է Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ բայց ԵՏՄ-ն Խորհրդային միությունը չէ, Կ.Տայսաևն այսպես պատասխանեց.

«Բայց այն անկասկած խրախուսվում է Կոմունիստական կուսակցության կողմից, այն մեր ծրագիրն է: Այդ մենք ենք մեր ղեկավարներին դրդում նրան, որ ավելի շատ ինտեգրվենք, ստեղծենք Եվրասիական միությունը, ստեղծենք Մաքսային միությունը»:

Հարցին էլ՝ իրատեսակա՞ն եք համարում Սովետական միության վերածնունդը,Կ. Տայսաևն այսպես պատասխանեց.

«Մենք չենք խոսում Սովետական միության վերածնունդի մասին, բայց այն, որ կվերածնվի եղբայրական երկրների միությունը, ես դրանում չեմ կասկածում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս