Բաժիններ՝

ԱՀԿ-ի անդամները պատմության մեջ առաջին անգամ ընդունել են գլոբալ համաձայնագիր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գոյության 19 տարիների ընթացքում նրա մասնակից 160 երկրները առաջին անգամ ստորագրել են գլոբալ համաձայնագիր, որը նոր չափորոշիչներ է սահմանում մաքսային վերահսկողության ու սահմանային ընթացակարգերի համար:

Այն ուղղված է ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ վարչական արգելքների կրճատմանը: Միջազգային առևտրային պալատի (ICC) գնահատմամբ` այդ որոշման շնորհիվ համաշխարհային առևտրի ծավալն առաջիկա տարիներին կարող է ավելանալ մոտ երեք տրիլիոն դոլարով, իսկ համաշխարհային տնտեսությունում կստեղծվի 21 միլիոն նոր աշխատատեղ:

Ընդունված համաձայնագիրը ճանապարհ է հարթում 2013 թվականին Բալիի կոնֆերանսում ընդունված և ավելի ուշ Հնդկաստանի կողմից արգելափակված առևտրային ընթացակարգերի դյուրացման մասին համաձայնագրերի փաթեթի վավերացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս