Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները նվազել են

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային
հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 266.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 18.3 մլրդ. դրամ կամ 44.7 մլն. ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 2.7%-ով:

Ստացված օգնության 39.0%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` մանածագործական իրերը, 8.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 7.8%-ը` սարքեր և ապարատները, 7.0%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 20.1%-ը`
մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս