Բաժիններ՝

Ռուս-աբխազական պայմանագիրը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մաս է. Բրայզա

Грузия Online-ի փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրազյան մեկնաբանել է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված «Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը:

Բրայզան հայտարարել է, որ այսպես կոչված պայմանագիրն արժանի է ուշադրության, քանի որ այն հանդիսանում է Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մասը.

«Ռուսաստանի ու Աբխազիայի միջև այսպես կոչված պայմանագիրն իրականում պայմանագիր չէ, քանի որ որևէ մեկն Աբխազիան չի ճանաչում որպես երկիր` բացառությամբ Նիկարագուայի, Վանուատուի ու ևս մի շարք երկրների:

Սակայն Արևմուտքն իսկապես պետք է իր ուշադրությունը դարձնի այդ պայմանագրի վրա, քանի որ այն հանդիսանում է հիբրիդային պատերազմի ռուսական քաղաքականության ևս մեկ քայլ: Հիբրիդային պատերազմին ականատես ենք լինում Ուկրաինայում: Այդ քաղաքականությունը նախատեսում է մերձակա հարևանությամբ տարածքների համախմբում:

Տվյալ պայմանագիրը հանդիսանում է նրա շարունակումը, ինչը Ռուսաստանն արդեն արել է Վրաստանում, երբ 2008 թվականին հատեց սահմանը և արդյունքում Հարավային Օսիան խլեց Վրաստանից: Այսպես կոչված պայմանագիրը Աբխազիայի բռնազավթման ուղղությամբ կատարված քայլ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս