Ուկրաինան կարող է Ղրիմի ու Դոնբասի համար Ռուսաստանից պահանջել 1 տրիլիոն դոլար. փորձագետներ
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինան կարող է հակաիրավական գործողությունների համար միջազգային ատյաններում Ռուսաստանից պահանջել 100 միլիարդ դոլարից մինչև 1 տրիլիոն դոլար:
Մարտի սկզբին Ուկրաինայի արդարադատության նախարարությունը ՄԻԵԴ ներկայացրեց առաջին հայցը` ընդդեմ Ռուսաստանի: Ներկա դրությամբ դրան հավելվել է ևս երկու հայց:
ՄԻԵԴ-ի հարցերով Ուկրաինայի կառավարության լիազոր Նատալյա Սևաստյանովան հայտարարել է, որ իրենք ներկայումս հավաքում են փաստաթղթեր, մարդկանց վկայություններ, փաստեր, որպեսզի ի ցույց դնեն Ռուսաստանի կողմից միջազգային բոլոր նորմերը խախտելու մասշտաբը:
Փորձագետները կարծում են, որ Ուկրաինան կարող է Ղրիմի ու Դոնբասի համար Ռուսաստանից պահանջել 1 տրիլիոն դոլար: Միջազգային իրավունքը չի սահմանափակվի ֆինանսական պատժամիջոցներով: Գլխավոր նպատակը Ռուսաստանին ստիպելն է` դադարեցնելու համար հակաիրավական գործողությունները: