«Սև ուրբաթը» հրաձգային զենք գնելու վիթխարի պահանջարկ է առաջացրել ԱՄՆ-ում
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` երեկ ԱՄՆ-ում մեկնարկել է «սև ուրբաթը»` խոշոր զեղչերով ամանորյա վաճառքի սեզոնը: Դրա հետ կապված` առաջացել է հրացաններ, ատրճանակներ և հրաձգային այլ զենք գնելու մեծ պահանջարկ:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչ Սթիվեն Ֆիշերը հայտարարել է, որ հրաձգային զենքի գնման լիցենզիա ստանալու համար ստացվել է միջին հաշվով յուրաքանչյուր վայրկյանում երեք դիմում, ինչը եռակի գերազանցել է սովորական օրվա ցուցանիշը:
Ֆիշերի խոսքերով` իրենց համար «սև ուրբաթը» ավանդաբար ամենածանրաբեռնված օրերից է: Նա հավելել է, որ նախորդ տարի «սև ուրբաթի» ընթացքում ստացվել է զենքի գնման գրեթե 145.000 հայտ, և որ այս տարի կարող է գերազանցվել այդ ռեկորդը:
Օրենքի համաձայն` այդ հայտերը պետք է դիտարկվեն աշխատանքային երեք օրվա ընթացքում: Ֆիշերը նշել է, որ հայտերի դիտարկմամբ զբաղվում է FBI-ի մոտ 600 աշխատակից: