Բաժիններ՝

Ռուսաստանը ոչ թե մեր ռազմավարական գործընկերն է, այլ`մեր ռազմավարական խնդիրը. Տուսկ

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ` Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը, ով դեկտեմբերին գլխավորելու է Եվրոխորհուրդը, Ռուսաստանն անվանել է «ռազմավարական խնդիր».

«Ռուսաստանի ու Պուտինի համար այսօր ԵՄ-ը խնդիր է: Մենք պետք է հասկանանք, և կարծում եմ, որ մոտ ենք դրան, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերը չէ: Ռուսաստանը մեր ռազմավարական խնդիրն է:

Աշխարհում Ռուսաստանի շուրջ մթնոլորտը վատթարանում է, ինչի վկայությունը դարձավ Ավստրալիայում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի ժամանակ Պուտինի հանդեպ վերաբերմունքը»:

 

Դեկտեմբերին Տուսկի նախագահությամբ տեղի է ունենալու ԵՄ-ի առաջին գագաթաժողովը, որի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930