Բաժիններ՝

Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. Փաստինֆո

Փաստաբան Նորայր Նորիկյանը ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն հաղորդում է ներկայացրել՝ իր ֆեյսբուքյան էջը կոտրելու և իր ընկերներին իր անունից գռեհիկ բովանդակությամբ նամակներ ուղարկելու վերաբերյալ, ինչին ընթացք է տրվել և ներկայումս նյութեր են նախապատրաստվում: Այս մասին գրում է Փաստինֆոն։

Փաստաբանը լիահույս է, որ ի վերջո կբացահայտվի, թե ու՞մ կողմից, ի՞նչ միջոցներով և ի՞նչ նպատակ են հետապնդել՝ իր ֆեյսբուքյան էջը կոտրելով և նմանատիպ գռեհիկ բնույթի նամակներ ուղարկվելով:

Հիշեցնենք, որ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

«Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին:
Ս.թ. նոյեմբերի 9-ին կրկին անգամ ջարդվել է իմ էջը և իմ անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ինձ հարազատ մարդկանց, որոնց հետ ունեմ բարեկամական հարաբերություններ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս