Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար:
«Առաջինն ասում եմ, որ նորմալ, հանգիստ ծառայեն, ողջ առողջ գնան իրենց տները: Երբ զինվորը տեսնում է, որ իր ավագ սպան իրենից առաջ է գնում մարտական առաջադրանքը կատարելու, հաստատ ինքն էլ կգա, իսկ եթե ես իրենց առաջինը տանեմ, ես հետևից գնամ, երբեք զինվորն ինձ հետ չի գա»:
«Ես իմ խոսքերի սկզբում ասացի, որ ցանկացած բացահայտում կարելի է դիտել միայն դատարանի վճռով, բայց կան մեղադրյալներ, որոնք մեղադրվում են տվյալ հանցագործությունը կատարելու մեջ: Հիմա մենք մեղադրյալներին ձերբակալել ենք, այս պահին նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, այլ մանրամասներ ես չեմ կարող հայտնել: Լիարժեք հայտարարում եմ, որ կան ձերբակալվածներ, և լուրջ ապացույցներ կան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը շտապեց հայտարարել, որ Թևոսիկի եղբոր սպանության դեպքը բացահայտվել է:
«Ինձ թվում է՝ ինչ-որ համաձայնությունների վրա հույս դնելը մի քիչ միամիտ էր, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ ցանկանում էին Հայաստանում և այն, ինչ ներկայացնում էին անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո, թե՝ բոլոր բեռները, որոնք գալու են Ռուսաստանից Հայաստան, կամ տեղափոխվելու են Հայաստանից Ռուսաստան մաքսազերծում չեն անցնելու Հայաստանի և Վրաստանի կամ համապատասխանաբար Ռուսաստանի և Վրաստանի սահմանում, պարզ է, որ Վրաստանը դրան չէր համաձայնվելու և երբևէ չի էլ համաձայնվի»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Լրագրողներն այսօր Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ոստիկանությունը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, Վալերի Օսիպյանի եղբորորդին գտնվում է հետախուզման մեջ: Աշոտ Կարապետյանն ասաց, որ Վալերի Օսիպյանը պատշաճ իրականացնում է իր գործառույթները. «Ցանկացած ոստիկան կարող է մերձավորներ ունենալ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Բայց հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ»:
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովի անդամ է առաջադրել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց Ա.Հովհաննիսյանը:
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
«Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային միության, Եվրասիական միության տարածքի մեջ չի մտնելու: Դա հայտարարել է, ասենք, Անդրանիկ Միհրանյանը, դա անուղղակիորեն մի քանի անգամ հայտարարել են մեր իշխանությունների ներկայացուցիչները՝ ասելով՝ «իսկ ո՞վ է ասել, որ մենք նկատի ունեինք նաև Լեռնային Ղարաբաղը, երբ մտնում էինք Մաքսային կամ Եվրասիական միություն»: Այսինքն՝ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը չի լինելու այդ եվրասիական ինտեգրացիոն տարածքի մաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիքը հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Ընդգծվել է Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից պլանավորված համատեղ զորավարժությունների նշանակությունը:
Կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները և կիրականացվի հետագա իրացումը:
Օբաման գտնում է, որ օժտված է անհրաժեշտ իրավական լիազորություններով՝ թե՛ Իրաքի, թե՛ Սիրիայի տարածքներում «Իսլամական պետության» դեմ գործելու համար:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»:
ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 54 մլն դրամ:
Դուշանբեում այսօր մեկնարկում է Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովը:
«Ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մի քիչ խորհրդանշական բան էր, բայց ամեն դեպքում ցուցադրում էր, որ մենք ունենք նաև այլ գործընկերներ, մենք կարող ենք մասնակցել նաև այնպիսի ձևաչափերում, որտեղ Ռուսաստանը չկա, կարող ենք նույնիսկ միանալ մի փաստաթղթի, որտեղ բավականին դառը խոսքեր կան Ռուսաստանի մասին: Դրանք փոքր մեսիջներ են, որ մենք էլ ենք ինքնիշխան երկիր և կարող ենք ունենալ Ռուսաստանից տարբերվող ազգային, պետական շահեր»:
Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվելու է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին:
Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, ոստիկանություն կներկայանա միայն քննչական գործողությունների ավարտից հետո:
Սակայն առաքելության փորձագետներին չի հաջողվել վերցնել համապատասխան նմուշներ, քանի որ նրանց շարասյունը գնդակոծվել է ճանապարհին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության զարգացման հարցերին:
«Դուք չարաչար սխալվում եք, որովհետև մարտի 1-ի գործով ասում եք՝ մինչ օրս ոչ մի բացահայտում չկա: Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլոր իրականացված են, իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մարտի 1-ի գործի հետ կապված մինչ օրս որևէ բացահայտում չկա:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն – Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշ 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
Այս մասին կատարած հետազոտության արդյունքներով հայտարարել է Զանգվածային տեղեկատվության ինստիտուտը:
«Փաստահավաք խմբի այդ թուղթը մենք չէ, որ ներկայացրել ենք, այլ, եթե չեմ սխալվում, Հայ ազգային կոնգրեսը, և, կարծում եմ, որ այդ առումով իրենք պետք է ասեն` որտեղից է, և այլն: Ինչ վերաբերում է կոնկրետ ներվելուն կամ չներվելուն, ապա Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ եղել է նախագահը, և օրենսդրորեն բացառապես ինքն իրավունք ուներ ուժ կիրառել, ուստի այդ ուժ կիրառելու քաղաքական պատասխանատվությունը միանշանակ է, առավել ևս, որ բանակն է ներգրավված եղել, որն անօրինական է, ուստի խոսքը դրան է վերաբերում: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» պարագային, ապա նա որպես կուսակցություն` իրավունք չուներ զորք ներգրավել, նա այդպիսի լիրազորություններ չուներ, և այլն, ուստի, ամեն ինչ խառնել իրար, կարծում եմ` այդքան էլ ճիշտ չէ…»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Ներկա դրությամբ արևայի փոթորիկը շարժվում է Երկրի ուղղությամբ:
Վրաստանի մուսուլմանների գլխավոր մուֆթի Ջեմալ Պակսաձեն Վրաստանի վարչապետին կոչ էր արել արձագանքել այդ միջադեպին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.55-ի սահմաններում օձի խայթոցով Եղեգնաձորի ԲԿ է հոսպիտալացվել Վայոց Ձորի Արենի գյուղի բնակիչ Ա. Ս.-ը (ծնվ. 1958թ.):
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն » ՀԿ առաջին անգամ Հայաստանում ներդրել և մշակել է հրապայնակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը և հրապարակայնության մակարդակի գնահատման կարգը: ՀԿ ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին համակարգը, ամփոփված արդյունքներն ու գնահատման մեթոդններն ու սկզբունքները:
Սեպտեմբերի 8-ին աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, ինչպես նաև իրավագիտության բաժնի պետ Արտակ Ղազարյանը: