Բաժիններ՝

Օբաման պատրաստ է Սիրիայում ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է մոտ ժամանակներս հրաման արձակել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենդանի ուժին ու ռազմական տեխնիկային ավիահարվածներ հասցնելու մասին:

Երեկ ԱՄՆ ժողովրդին հասցեագրած իր ուղերձում Օբաման հստակ հասկացնել է տվել, որ իրեն իրավունք է վերապահում ԱՄՆ զինված ուժերից ու հատուկ ծառայություններից պահանջել «Իսլամական պետության» դիրքերին հարվածել իրաք-սիրիական սահմանի երկու կողմից էլ:

Օբաման հնարավոր է համարում «Իսլամական պետության» դեմ գործելը՝ անկախ նրանից, թե նա որտեղ կծավալի իր գործունեությունը: Օբաման գտնում է, որ օժտված է անհրաժեշտ իրավական լիազորություններով՝ թե՛ Իրաքի, թե՛ Սիրիայի տարածքներում «Իսլամական պետության» դեմ գործելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930