Ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հանդիպել են, լավ են արել: Ոչ առաջին անգամ է, ոչ երկրորդ անգամ: Երկկողմանի տարբեր հանդիպումներ են եղել՝ ՀՅԴ-ԲՀԿ, եռակողմ հանդիպումներ՝ ԲՀԿ-«Ժառանգություն»-ՀԱԿ, եղել են առանձին-առանձին տարբեր հանդիպումներ: Հերթական հանդիպում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկել էին քառյակի հետագա քայլերը: Թ. […]
Լիբանանեան LBC միջազգային հեռուստաընկերությունն օրերս տեսանյութ է ցուցադրել Իրաքյան Քուրդիստանի հայաբնակ Հավրեսք գյուղի բնակիչների ինքնապաշտպանության մասին: Գտնվելով վտանգի գոտում՝ հավրեսքահայերը չեն սպասում որևէ աջակցության և անձամբ են ստանձնել իրենց ինքնապաշտպանությունը: «Իսլամական պետության» կամ այլ խմբավորման հնարավոր վտանգներից ու հարձակումներից գյուղի բնակչությանը պաշտպանելու համար նրանք ջոկատներ են կազմել:
Ոչ խորհրդարանական ուժերից բաղկացած քառյակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է, որ քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
Ամբողջությամբ Ռուսաստանին տրված/հանձնված ՀՀ իշխանությունը վերջին շրջանում Ռուսաստանի ազդեցությունից դուրս որոշակի գործընթացների է մասնակցում և առնվազն մտածում է Եվրասիական միությունից խուսափելու ուղիներ գտնելու մասին