14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման միջոցով:
Գ.Սահակյանը նկատեց, որ ինքը ելույթը կընդհատեր շատ խիստ ձևով. «Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա խոսա»: Նա որպես օրինակելի ընդդիմադիր օրինակ բերեց Արծվիկ Մինասյանին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը:
«Հիմա մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող դատական համակարգ, որը արդեն տասնյակից ավելի տարի աշխատում է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Բարեփոխումը հանուն բարեփոխության չպետք է կատարվի, բարեփոխումը պետք է որոշակի ռեալ, իրական նպատակներ հետապնդի, և այդ հաշվարկները պետք է լինեն ոչ թե վերացական, այլ՝ ուսումնասիրված, վերլուծված, գնահատված փաստերով»,- ի պատասխան ասաց Դավիթ Ավետիսյանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1986 թ ծնված Աննա Զ-ին:
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վիտալի Դանիելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ գործադրի մեկ այլ որոշմամբ՝ նոր ղեկավար է նշանակվել Կարեն Եղիշյանը:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:
Նախագահն ունի երկու շաբաթ, որպեսզի խորհրդարանին առաջարկի նոր վարչապետ:
Նախապատրաստված նյութերը ՀԿԳ քննության վարչությունում ստացվել են սեպտեմբերի 10-ին, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ը:
Համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր իրանա-պակիստանյան սահմանին մի շարք լուրջ միջադեպերի գրանցում, երբ զինյալների խումբը փորձել էր Պակիստանի կողմից ներթափանցել Իրան:
«Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործունեությունը, ես կխնդրեմ այդ հարցով դիմեք փաստաբանին, եթե ինքը գիտի՝ ինչո՞ւ չի իրավապահ մարմիններին հայտնում: Չէ՞ որ փաստաբանի գործառույթների համար մեկ խնդիրը իրավաբանների հետ, իրավական մարմինների հետ աշխատելն է: Ես չեմ կարծում, որ ինքը տեղը գիտի ու չի հայտնում, իսկ ոստիկանությունն այսօր տեղի հայտնաբերման հետ կապված այս պահին դեռևս տեղեկություններ չունի: Եվ խնդրում եմ, որ դա պետք չէ քաղաքականացնել, որովհետև Վալերի Օսիպյանի և մնացած բոլոր ոստիկանության աշխատակիցների մերձավորներն էլ կարող են հանցագործություն կատարել, որի պատասխանը նաև չկարողանա տալ հենց ինքը՝ ոստիկանը»,- ի պատասխան ասաց Աշոտ Կարապետյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում:
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը հաստատել է երկուշաբթի, սակայն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դրանք հրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում:
Սոցիալական պաշտպանության կառավարման ոլորտի երկրորդ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքել է երկրորդ համաձայնագիրը՝ 13.8 մլն դոլար փոխառություն ստանալու վեաբերյալ: Այսօր ԱԺ նիստում համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ վարկի ստացման նպատակն է սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների շարունակականությունը, մատուցվող ծառայությունների բարելավումը և կարողությունների զարգացումն ապահովելը:
Ձերբակալված անձանցից 6-ը նախկինում ունեցել է դատվածություն՝ տարբեր հանցանքների համար:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա և Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները:
Դատարանը անհրաժեշտ համարեց հրապարակել նյութերին կից ներկայացված գրությունը, որում վարույթն իրականացրած մարմնի կողմից թվարկվել էին դատարան ուղարկվող նյութերը, ինչպես նաև հայտնվել էր դատական նիստին ներկայանալու անհնարինության մասին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:
Եթե մենք ընթանանք այդ ճանապարհով և փորձենք մոնոպոլացնել որևէ ինստիտուտ, ապա մենք կստանանք այն, ինչը մեր դուրը չէր գալիս Սաակաշվիլու իշխանության ժամանակ:
«Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007թթ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի՝ Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով՝ շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (տես Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2)»:
Ուորլիքն ընդգծել է, որ այդ հանդիպումը Քերիին հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալ և խրախուսել կողմերին:
Ռուսական կողմին Air Armenia-ի ապառքը կազմում է ավելի քան 400.000 դոլար, իսկ ընթացիկ պարտքը՝ ավելի քան 700.000 դոլար:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերաբերյալ նախկինում կնքված պայմանագիրը իրավական թույլ հիմքեր ուներ և 2011-2013թթ. ընթացքում բավականին լուրջ բանակցություններ են ընթացել սեփականատերերի հետ, քանի որ նախկին պայմանագրով 13 մլն դոլարի ներդրում պետք է արվեր, բայց չկար, թե պարտավորությունը չկատարելու դեպքում ինչ է արվելու սեփականատիրոջ հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում Պետական գույքի կառավարման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրմանը, թե ինչ իրավիճակ է «Դվինի» հետ կապված:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, թե պետք է մրցակցի երկրի կառավարության ու խորհրդարանի հետ, սակայն դա ճիշտ չէ:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
«Երեխաները իմ ու պապի ներկայությամբ ոստիկանությանը պատմեցին, որ 5 օր առաջ հայրը աղջկա շորերն է հանել, էրեխեն փախել է ու այդպես կրկնել մի քանի անգամ, տղային էլ է արել, ինքը մշտական հարբեցող է եղել, ու երեխեքն ասում են, որ իրենց ծեծում, ջարդում էր»:
ԱՄՆ-ը նախկինում էլ է դեմ եղել այդ գործարքին:
«Հաշմանդամ մորս կալյասկով տարել եմ Տարոն Մարգարյանի տուն, ոչ մի բան չեն անում: Հիվանդ մերս պառկած է մահամերձ, տունը լրիվ փլված: Տեսա՞ք՝ ծիծաղեց վրաս, անցավ, ասում ա՝ քո տունը շուտվանից է փլված, ինչի՞ Տարոնը քեզ տուն չի տվել»: