
Այս տարի Ուկրաինայի տարածքում սպանվել է 7 լրագրող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Ուկրաինայի տարածքում գրանցվել է լրագրողների սպանության 7 և նրանց վրա հարձակումների ու ծեծի ենթարկելու 265 դեպք: Այս մասին կատարած հետազոտության արդյունքներով հայտարարել է Զանգվածային տեղեկատվության ինստիտուտը:
Վերջինիս հաղորդամբ՝ այս տարվա առաջին 8 ամիսներին Ուկրաինայի տարածքում գրանցվել է նաև լրագրողների օրինական, արհեստավարժ գործունեությունը խոչընդոտող 119 փաստ և գրաքննության 120 դեպք: Հաղորդվում է նաև օգոստոսին Ղրիմում խոսքի ազատության խախտման 9 դեպքի մասին: Գրանցվել են նաև լրագրողներին պատանդ վերցնելու դեպքեր: