«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակեց լավագույն և վատագույն ճանաչված պետական կազմակերպությունների ցանկը
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն » ՀԿ առաջին անգամ Հայաստանում ներդրել և մշակել է հրապայնակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը և հրապարակայնության մակարդակի գնահատման կարգը: ՀԿ ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին համակարգը, ամփոփված արդյունքներն ու գնահատման մեթոդններն ու սկզբունքները:
Շուշան Դոյդոյանն ասաց, որ թվով 37 մարմին է գնահատվել, որի արդյունքում կազմվել է ինդեքս՝ որ մարմիններն են լավագույնը և որոնք վատագույնը: Նա նշեց, որ միայն Մշակույթի նախարարությունը չի մասնակցել հարցման ինդեքսին և ստացել է 0 միավոր, և բնականաբար վատագույն արդյունքը հենց այս կառույցինն է, որովհետև անտեսել է կենտրոնի ուղարկած հարցումը.
«Ձևավորվել են 50-ից ավելի չափորոշիչներ, որոնց հիման վրա կատարվում է գնահատումը: Չափորոշիչները բաժանվում են 3 հիմնական խմբի. առաջինը գնահատում է, թե որքանով է պետական կառավարման մարմինը մարդկանց, քաղաքացիների, լրագրողների, ՀԿ-ների հարցումներին՝ օրենքով սահմանված կարգով, ժամանակին պատասխանում:
Երկրորդը վերաբերում է նրան, թե որքանով է տեղեկատվություն տնօրինող մարմինը սեփական նախաձեռնությամբ հրապարակում իր մոտ առկա տեղեկությունները, օրինակ՝ ինտերնետային կայքերի և տեղեկատվության այս կամ այն գործիքների միջոցով հրապարակում: Երրորդ բաժինը վերաբերում է նրան, թե որքանով տվյալ մարմինն ունի մարդկային և տեխնիկակն ռեսուրսներ»,- ասաց նա:
Շուշան Դոյդոյանը ներկայացրեց գնահատման արդյունքում լավագույն և վատագույն ճանաչված կազմակերպությունները.
«Լավագույն հնգյակ».
1. Արմավիրի մարզպետարանը՝ 80 միավոր (գնահատման սահմանը 100 միավոր է)
2. Արդարադատության նախարարություն 78 միավոր
3. Սյունիքի մարզպետարան -77 միավոր
4. Վայոց Ձորի մարզպետարան – 77 միավոր
5. Տարածքային կառավարման նախարարություն- 76 միավոր
Վատագույն հնգյակ. սրանք ավելի շատ կառավարությանն առընթեր մարմիններն են.
1. ԱԱԾ- 31.5 միավոր
2. Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե- 37.5 միավոր
3. Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչություն-41 միավոր
4. Սպարտի և երիտասարդության հարցերի նախարարություն-41.5 միավոր
5. Էներգետիակյի բնական պաշարների նախարարություն- 41.5 միավոր:
Շ. Դոյդոյանը նաև նշեց, որ այս տարի ընդգրկել են նախագահի աշխատակազմը, ԱԺ-ը, Կառավարությունը: Ըստ նրա՝ թեև այս մարմինները իսկապես հարուստ ռեսուրսներ են տնօրինում, բայց կրկին ի զարմանս իրենց բոլոր գնահատողների՝ բավականին ցածր միավորներ են հավաքել.
Կառավարությունը՝ 55.5 միավոր
ԱԺ- 45.5 միավոր
ՀՀ նախագահի աշխատակազմ- 47.5 միավոր:
Գնահատման ժամանակաշրջանը ներառում է մեկ տարի՝ նախորդ տարվա սեպտեմբերից՝ այս տարվա սեպտեմբեր:
Գևորգ Հայրապետյանն էլ ավելացերց, որ կազմակերպությունների կողմից լրացված հարցաշարը ստուգվում է տարբեր միջոցներով և իրենց կայքում տեղադրվում է և՛ կազմակերպությունների կողմից լրացված, և՛ իրենց ստուգած տարբերակները: