
Վթար Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն – Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է դեռևս չբացահայտված հանգամանքներում Ա. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 RC 946 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն