
Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է և բաժին կներկայանա քննչական գործողությունների ավարտից հետո. news.am

Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, ոստիկանություն կներկայանա միայն քննչական գործողությունների ավարտից հետո: Այս մասին NEWS.am-ին ասել է Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Այս գործով անձինք են ներկայացել, ցուցմունք են տվել, նրանց միջեւ առերեսումներ պետք է լինեն, որից հետո միայն իմ պաշտպանյալը կներկայանա ոստիկանություն: Եթե քննչական գործողությունները շուտ արվեն, իսկ Սեդրակ Օսիպյանն էլ ներկայանա, հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին նախաքննությունն ավարտվի»,- ասել է նա:
Փաստաբանը նորից պնդեց, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է եւ ինքնակամ է ներկայանալու բաժին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: