
Շոտլանդիայի անկախանալու դեպքում բրիտանական բանկերը կլքեն Էդինբուրգը

BBC News-ի փոխանցմամբ՝ Շոտլանդիայի Թագավորական բանկը (RBS) և Մեծ Բրիտանիայի խոշորագույն մանրածախ բանկ Lloyds-ը մտադիր են լքել Էդինբուրգը, եթե շոտլանդացիները կողմ քվեարկեն անկախությանը:
RBS-ը հայտնել է, որ առաջիկա հանրաքվեի կապակցությամբ աճում է անորոշությունը, ինչը կարող է ազդել բանկի վարկային վարկանիշի վրա: RBS-ը բրիտանական երկրորդ խոշոր բանկն է, նրա 81 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը: 1707 թվականից նրա շտաբ-բնակարանը գտնվում է Էդինբուրգում:
Lloyds Banking Group-ն իր հերթին հայտարարել է, որ իր հաճախորդներից մեծ թվով դիմումներ է ստացել հանրաքվեից հետո բանկի պլանների մասին: Շոտլանդիայում բանկն ունի մոտ 16.000 աշխատակից: Նրա բաժնետոմսերի 40.6 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությանը:
Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվելու է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե բնակչության մեծամասնությունը քվեարկի Միացյալ թագավորության կազմից դուրս գալու օգտին, ապա Շոտլադիան անկախ կհայտարարվի 2016 թվականի մարտի 24-ին: