Բնակարանում դի է հայտնաբերվել
Օգոստոսի 12-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել 1927 թ. ծնված Մ. Ո.-ի դին:´
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն