Ադրբեջանի զինված ուժերում ծառայող կանանց թիվը կազմում է մոտ 1000 մարդ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերում ծառայող կանանց (կին սպաների, ենթասպաների, սերժանտների ու շարքայինների) թիվը կազմում է մոտ 1000 մարդ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դյարգահլին:

Նրա խոսքերով՝ կին զինծառայողները երկրի զինված ուժերում ներգրավված են կրթական, գրասենյակին, բուժօգնության, միջազգային համագործակցության զարգացման ոլորտներում: Նրանք ծառայում են թիկունքում, կապի զորամասերում, հետախուզությունում և այլ զորատեսակներում:

Դյարգահլին հավելել է, որ Ադրբեջանում մի շարք կին զինծառայողների շնորհվել են սպայական բարձր կոչումներ՝ մայոր, գնդապետ: Նրա խոսքերով՝ կանայք ծառայության համար Ադրբեջանի զինված ուժերին դիմում են կամավոր հիմքով, և նրանց ծառայությունը կանոնակարգվում է «Զինծառայության մասին» դրույթով:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մի շարք քաղաքացիներ դիմել են Ադրբեջանի ՊՆ-ին՝ իրենց շփման գիծ ուղարկելու խնդրանքով:

Տեսանյութեր

Լրահոս