Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Էրդողանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ շնորհավորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար:

Գարիբաշվիլու հղած շնորհավորական նամակում նշված է. «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ձեր երկրի ու ժողովրդի բարօրության համար:

Ընտրությունները ևս մեկ անգամ հստակ վկայեցին այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիներն աջակցում են ձեր ղեկավարության ներքո անցկացված բարեփոխումներին, որոնց արդյունքում Թուրքիան հաղթահարել ոչ մեկ մարտահրավեր և հասել է տնտեսական հաջողությունների:

Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ բազում տարիների ընթացքում դուք անսահման ներդրում եք ունեցել Վրաստանի ու Թուրքիայի բարիդրացիական ու գործընկերային հարաբերությունների խորացման մեջ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ հանուն մեր երկրների ու ողջ տարածաշրջանի բարօրության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս