![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական Մեզեմ գյուղի տները լքած բնակիչները դեգերումներից հետո գյուղ են վերադարձել սպիտակ դրոշով. «Արմենպրես»
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/adrbejan2.jpg)
Մեր հակառակորդի պարտված հոգեբանության եւ ամենափոքր վտանգի ժամանակ հայրենի հողը լքելու որոշմանն ականատեսն են եղել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները: Բերքաբերը, որ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գյուղերից մեկն է, ընդամենը 800 մետր հեռավորության վրա է հարեւան ադրբեջանական Մեզեմ գյուղից: Երկու գյուղերի բնակիչները կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվում դիմացի բնակավայրում:
Մեկ շաբաթ առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ ուժեղ էր ադրբեջանական Մեզեմ գյուղի բնակիչները զանգվածաբար լքել են իրենց բնակավայրերը: Գյուղում հասարակական գործունեություն իրականացնող «Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանն ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները պատմել են, որ օրեր շարունակ դաշտերում չեն տեսել հարեւան գյուղի հովիվներին:
Մի քանի օր անց գյուղացիներն ականատես են եղել, թե ինչպես են մեզեմցիները զանգվածաբար լքում իրենց բնակավայրերը` իրենց հետ վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր:
«Սահմանին լարվածության հետեւանքով նրանք խուճապի էին մատնվել եւ լքում էին իրենց բնակավայրերը: Անգամ համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես էին մեզեմցիները լացում ու խուճապահար փախչում` թողնելով իրենց բնակավայրը, իրենց տունը»,-պատմում է Ջորջ Տաբակյանը` հավելելով, որ իրականում հայկական կողմը պատասխանում էր հակառակորդի կրակոցներին եւ կրակում բացառապես ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Բնակավայրերի ուղղությամբ կրակոց չկար, նրանց բնակարանները չէին տուժել, պարզապես նրանք լսել էին կրակոցների ձայնը»,- ասում է Ջորջ Տաբակյանը:
Վերջին երեք օրվա ընթացքում, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգստացել է եւ կրակոցների թիվը նվազել է, մեզեմցիները հիշել են իրենց գյուղն ու ետ վերադարձել:
«Գյուղ մտնող առաջին ընտանիքները ձեռքներին սպիտակ դրոշ էին պահել: Հետո նրանք այդ դրոշը տեղադրեցին գյուղում մի բարձր հատվածի վրա, որ Բերքաբերից նկատելի լիներ եւ այդպիսով ազդարարեցին, որ պարտված են եւ խնդրում են իրենց վրա չկրակել»,- ասաց Տաբակյանը` հավելելով, որ սահմանային լարվածության ժամանակ ինքը եղել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում:
Մանրամասներն՝ այստեղ